


Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով՝ քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։ Այդ մասին հաղորդել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։
Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լայն հակաեկեղեցական արշավ է ծավալել՝ պահանջելով Ամենայն հայոց կաթողիկոսի հրաժարականը։ Այդ արշավի շրջանակներում մի շարք հոգեւորականներ են ձերբակալվել։ Ավելին, մի խումբ եպիսկոպոսներ հարել են Փաշինյանին ՝ պահանջելով կաթողիկոսի հրաժարականը։



