


Երևանի 3-րդ գյուղում տեղակայված 7/33 և 7/32 ընտրատեղամասում ընտրակաշառք է բաժանվում: Այդ մասին հաղորդում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Ինչպես այսօր լրագրողների հետ զրույցում հաղորդել է Ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավար Մերուժան Հակոբյանը, դեռ մինչև հանրաքվեի սկսվելը ուսումնասիրություններ են անցկացվել ԶԼՄ-ների 25 հրապարակումների հիման վրա, որոնցից 7-ն առնչվում էր ընտրակաշառքներին:
Ինչպես տեղեկացրել է Հակոբյանը, տվյալ պահին դրանցից 17-ի առնչությամբ ընթանում է նախաքննություն, 3 դեպքի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու բաժանմունք, 1-ը` Սյունիքի:
Ինչ վերաբերում է խախտումների վերաբերյալ 24 ահազանգերին, որոնք ստացվել են հանրաքվեի մեկնարկից հետո` մինչև 11:00-ն, ինչպես հաղորդել է Հակոբյանը, տվյալ պահի դրությամբ դրանք ուսումնասիրման փուլում են: Բացի այդ, 27 ահազանգերից, որոքն ստացվել են ԶԼՄ-ների միջոցով, ևս 4-ն ստացվել է «թեժ գծով», նշել է ոստիկանության ներկայացուցիչը: «Գրանցված ահազանգերի ընդհանուր թվից 4-ն առնչվում է լրագրողների, 4-ը` դիտորդների աշխատանքին խոչընդոտելուն, 3-ը` ընտրակաշաքներին», - պարզաբանել է Հակոբյանը:



