
Արմինֆո. Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հեռանալու ոչ մի հնարավորություն չունի: Այդ մասին դեկտեմբերի 1-ին լրագրողներին հայտարարել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։
Նրա ասելով՝ կաթողիկոսի հրաժարականի համար որևէ հիմք էլ չկա։ "Հայ Առաքելական Եկեղեցու առաջնորդը չի կարող հեռանալ միայն այն պատճառով, որ որոշ շրջանակներ, այդ թվում ՝ կասկածելի շրջանակներ, նման օրակարգ են առաջ քաշում, դա չի կարող իրականություն դառնալ, նույնիսկ, այն դեպքում, երբ պատրիարքի հրաժարականը պահանջել են 10 եպիսկոպոսներ։ Կաթողիկոսին ընտրում է Եկեղեցական Ժողովը", - ասել է արքեպիսկոպոսը։ Նա նշել է շրջանառվող կարծիքը, որ այդ եպիսկոպոսների նկատմամբ շանտաժ է կիրառվել։ "Ես չգիտեմ, թե արդյոք նրանց նկատմամբ ճնշումներ կիրառվել են, թե ոչ, բայց ցանկացած սցենարի դեպքում եպիսկոպոսների նման պահվածքը ոչ այլ ինչ է, քան դավաճանություն, որն, ըստ էության, մեղք է։
Խոսելով հենց Խաչատրյանի դեմ առաջադրված մեղադրանքների մասին՝ արքեպիսկոպոսը հավելել է, որ ինքն իրեն անմեղ չի համարում։ Բայց այն ամենը, ինչ վերագրվում է իրեն, իր իսկ խոսքով, որևէ կապ չունի իր կյանքի, իր կենսագրության և իր արածների հետ։ Արքեպիսկոպոսը, մասնավորապես, նշել է, իբր, իր մասնակցությամբ տեսանյութերը՝ դրանք անվանելով կեղծված։ Անդրադառնալով Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործին ՝ Խաչատրյանը նշել է, որ ՔԿ-ը պետք է գործ հարուցի ոչ թե անձնական կյանքի իրավունքի խախտման, այլ իր նկատմամբ ատելություն և թշնամանք տարածելու մասով: Մասնավորապես, անհրաժեշտ է գտնել այդ տեսանյութը ստեղծողին և տարածողին։
Անդրադառնալով քեռակնոջ կնոջ հետ իր կապի վերաբերյալ մեղադրանքին առնչվող հարցին՝ Խաչատրյանը նշել է, որ ԱԱԾ-ում հարցաքննության են կանչել ինչպես իրեն, այնպես էլ՝ քեռաակնոջը: Եվ դիրքորոշումը նույնն էր․ հարցն իրականության հետ որեւէ կապ չունի։ Արքեպիսկոպոսն ընդգծել է, որ պաշտոնից չի հեռացել հենց այն պատճառով, որ դրան էին ձգտում տեսագրությունը տարածողները։ Սակայն նա պատրաստ է սառեցնել իր լիազորությունները և, նույնիսկ, հրաժարվել կոչումից, եթե հասկանա, որ դա կօգնի հետաքննությանը։ Նա նշել է, որ չի դադարեցնի ծառայությունը միայն այն պատճառով, որ դա են ցանկանում որոշ շրջանակներ։ "Բայց կարող է գալ մի պահ, երբ ես զգամ, որ իմ ծառայության դադարեցումը կարող է օգտակար լինել օբյեկտիվ հետաքննություն անցկացնելու համար, կարող է օգնել դադարեցնել հասարակական թյուրըմբռնումները: Բացի այդ, եկեղեցական ղեկավարությունը պետք է գնահատի՝ դա անհրաժեշտ է, թե՝ ոչ", - ասել է արքեպիսկոպոսը։
Նշենք, որ շաբաթներ առաջ համացանցում անպարկեշտ տեսանյութեր էին տարածվել ՝ կապված Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի հետ։ Ինքը հայտարարել է, որ դրա հետ կապ չունի, քանի որ տեսանյութերում ինքը չկա։ Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել և տվել տեսանյութերի իսկությունը հաստատող պարզաբանումներ: Դրանից հետո համացանցում տարածվել էր Արշակ արքեպիսկոպոսին Մայր Աթոռից հեռացնելու, նրա լիազորությունները սառեցնելու պահանջով 13 եպիսկոպոսների հայտարարության տեքստը՝ ուղղվածկաթողիկոսին։ Հատկանշական է, որ եպիսկոպոսների այդ հայտարարությունը ողջունել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հակաեկեղեցական արշավ է սկսել Գարեգին Բ-ի դեմ: