


Արմինֆո. Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ներդրվում է հասարակական տրանսպորտի ուղեւորների համար տեղեկատվական համակարգ: Այդ մասին դեկտեմբերի 1-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նրա խոսքով ՝ այդ աշխատանքներն իրականացվում են Երևանի հասարակական տրանսպորտի վիճակի բարելավման համալիր ծրագրի շրջանակներում ։ Մասնավորապես, որոշ կանգառներում արդեն տեղադրված են տեղեկատվական ցուցատախտակներ, որոնց օգնությամբ ուղևորները կարող են իրական ժամանակում գտնել իրենց անհրաժեշտ երթուղիները և կանգառ ժամանելու րոպեները: Այս պահի դրությամբ տեղեկատվական ցուցատախտակները արդեն տեղադրված են և գործում են 6 կանգառներում: Նախագծի շրջանակներում ևս 30 ցուցատախտակ բերվել է Երևան, դրանք անցնում են մաքսազերծում, և առաջիկայում կսկսվեն դրանց տեղադրման նախապատրաստական աշխատանքները: Մանուկյանը նշել է, որ ցուցատախտակները կապված են Yandex հավելվածի հետ ։



