


Արմինֆո. Հայաստանում եւ Վրաստանում Գերմանիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Շտեֆան Հոֆմայստերն այցելել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա:
Ինչպես հաղորդում է ակադեմիայի մամուլի ծառայությունը, այցի ընթացքում հյուրը ծանոթացել է ակադեմիայի կառուցվածքին, կրթական ծրագրերին և կուրսանտների մասնագիտական պատրաստման առանձնահատկություններին: Կցորդը շրջայց է կատարել ակադեմիայի թանգարանում, ծանոթացել ուսումնական դասարաններին, ուսումնական կենտրոններին և կրթական միջավայրին:
Քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղություններին, փորձի փոխանակման ծրագրերին, կրթական նախաձեռնություններին և փոխայցելությունների ձևաչափերին վերաբերող հարցեր:



