


Արմինֆո. Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու մարմնի միջնորդությունը։
Ինչպես հաղորդում է Հայաստանի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը, գողության փորձի մեջ մեղադրվող Ի.Պ.-ն հանձնվել է Գերմանիայի իրավասու մարմիններին:



