


Ժամը 11:00-ի դրությամբ սահմանադրական հանրաքվեին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 7.84 տոկոսը կամ 201 հազար 259 ընտրող:
Այսպես, Երևանում քվեարկել է 66 հազար 40 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.81 տոկոսը, Արագածոտնում` 8 հազար 249 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.15 տոկոսը, Արարատում` 23 հազար 886 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 10.97 տոկոսը, Արմավիրում` 20 հազար 863 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 9.9 տոկոսը, Գեղարքունիքում` 14 հազար 050 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.45 տոկոսը, Լոռիում` 13 հազար 135 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 8.5 տոկոսը, Կոտայքում` 18 հազար 520 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.86 տոկոսը, Շիրակում` 10 հազար 432 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 4.57 տոկոսը, Սյունիքում` 13 հազար 160 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 12.02 տոկոսը,
Վայոց ձորում` 3 հազար 802 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 7.6 տոկոսը, Տավուշում` 9 հազար 122 մարդ կամ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թվի 8.37 տոկոսը:
Ժամը 8:00-ին Հայաստանում բացվել է 1,997 հազար ընտրական տեղամաս: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ինչպես հաղորդել է Ոստիկանությունը, ընտրողների ցուցակներում ներառված է 2 մլն 500 հազար 323 քաղաքացի: «Հանրաքվեի մասին« օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, փաստաթուղթը կհամարվի ըդնունված, եթե դրա օգտին արտահայտվի քվեարկությանը մասնակցած ընտրողների 50%-ից ավելին, սակայն` ընտրողների ընդհանուր թվի մեկ քառորդից ոչ պակաս: Այսինքն, սահմանադրական փոփոխությունների ըդնունման համար պետք է քվեարկի առնվազն 640 հազար մարդ:



