


Արմինֆո. Միայն 2025 թվականի նոյեմբերի 28-ին, FLYONE ARMENIA ավիաընկերությունը համաշխարհային Սև ուրբաթի կապակցությամբ հայտարարում է 50% գնիջեցում՝ միայն FLYONE Club–ի անդամների համար: Այդ մասին հաղորդում է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Ակցիայի պայմաններն են՝ ժամկետը. ակցիան կմեկնարկի 2025 թվականի նոյեմբերի 28-ին; Ճամփորդության ժամանակահատվածը. ուղևորությունը պետք է նախագծել 2026 թվականի հունվարի 19-ից մինչև հոկտեմբերի 24-ը՝ բացառությամբ բարձր պահանջարկի շրջանի՝ հուլիսի 18 – սեպտեմբերի 10։
«Ուղղություններ․ FLYONE ARMENIA-ի բոլոր կանոնավոր ուղղությունները՝ բացառությամբ Շարմ էլ Շեյխ, Հուրգադա, Էլ Ալամեյն, Հերակլիոն, Տիվատ, Ալիկանտե։
Զեղչ. Գնիջեցումը գործում է միայն տոմսի արժեքի համար։ Լրացուցիչ ծառայություններն ու ադմինիստրատիվ ծախսերը ներառված չեն։
Տոմսերը կարող եք ձեռք բերել մեր պաշտոնական կայքից՝ www.flyone.am, կամ FLYONE բջջային հավելվածում՝ բաժանորդագրվելով FLYONE Club-ին», - ասվում է հաղորդագրությունում։
Նշենք, որ FLYONE ARMENIA-ն (www.flyone.am)՝ Հայաստանի առաջատար ավիափոխադրողը, հիմնադրվել է 2021 թվականին։ Ավիաընկերության պարկը բաղկացած է Airbus A320 և Airbus A319 ինքնաթիռներից, որոնք համապատասխանում են Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիայի (IATA) և EASA-ի անվտանգության բոլոր ստանդարտներին:



