


Արմինֆո. "Միասնության թևեր" քաղաքական նախաձեռնության ղեկավար, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրում է հրապարակային բանավեճի:
«Հունվարի 15-ին` ժամը 19:00-ին, Նիկոլ Փաշինյանին պաշտոնական նամակով հրավիրել եմ ուղիղ եթերով բաց, հրապարակային բանավեճի: Կարող է նաև ինքն առաջարկել հունվար ամսվա ընթացքում բանավեճի օր, ժամ, ինչպես նաև վայր: Նամակը նաև պաշտոնական մուտք կարվի Կառավարության աշխատակազմ», - Facebook-ի իր էջում գրել է Թաթոյանը:



