


Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ դպրոցում տեղակայված 26/29 ընտրատեղամասում ծառայություն կատարող ոստիկանից ոստիկանության Նաիրիի բաժին դեկտեմբերի 6-ին` ժամը 8.30-ին ահազանգ է ստացվել, թե նշված ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահն իրեն հայտնել է, որ ընտրական հանձնաժողովի անդամներից մեկը կոտրել է քվեատուփը:
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ընտրական հանձնաժողովի անդամ Վիգեն Դավթյանը բարկացած հարվածել և կոտրել է քվեատուփը: Կոտրված քվեատուփի փոխարեն նորն են տեղադրել: Ընթանում է քննություն:



