


Արմինֆո.Հայաստանում միակ կին քաղբանտարկյալ, "Սրբազան պայքար" շարժման անդամ Լիդյա Մանթաշյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը, ով մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը ուժով զավթելու փորձի համար, փոխարինվել է վարչական հսկողությամբ: Այսօրվա դատական նիստի ընթացքում համապատասխան որոշում էէ կայացրել դատավոր Կարեն Ֆարխոյանը: Բացի այդ, որոշման համաձայն, Մանթաշյանը պետք է վճարի 2 միլիոն 500 հազար դրամ գրավ:
Հիշեցնենք, որ հունիսի 25-ին կալանքի տակ էին առնվել "Սրբազան պայքար" շարժման 18 ընդդիմադիր գործիչներ և համակիրներ՝ շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ: Նրանց մեղադրում են "իշխանությունը զավթելու" փորձի համար ։ Որպես նրանց մեղավորության ապացույց բերվում են շարժման անդամների միջև խոսակցությունների ձայնագրությունները։ Նոյեմբերի 20-ին դատարանը Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ ևս երեք ամսով երկարաձգել էր Լիդյա Մանթաշյանի կալանքը: Դա այն պայմաններում, երբ նույն գործով 10 մեղադրյալների խափանման միջոցը փոխվել է։ Անկախ փորձագետներն այն ժամանակ նշում էին, որ Մանթաշյանի կալանքի երկարաձգումը պատժիչ բնույթ է կրում։



