


Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով սահմանվել են Հայաստանի հանրակրթական դպրոցների աշակերտների ձմեռային արձակուրդների ժամկետները:
ԿԳՄՍՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, առաջինդասարանցիները կհանգստանան դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 16-ը ներառյալ: Երկրորդդասարանցիները ձմեռային արձակուրդների կգնան դեկտեմբերի 22-ից, իսկ դասերին կվերադառնան հունվարի 17-ից:
3-12-րդ դասարանների աշակերտները կհանգստանան դեկտեմբերի 22-ից մինչեւ հունվարի 5-ը ներառյալ:



