


Արմինֆո. ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության կարգավորման գործընթացին, եւ Վրաստանը ողջունում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում նկատվող դինամիկան: Այդ մասին հայտարարել է Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Մակա Բոչորիշվիլին՝ Վրաստանի Առաջին ալիքի եթերում։
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործընթացում Միացյալ Նահանգների դերին՝ նա, մասնավորապես, ասել է. «Մենք տեսնում ենք, որ մեր տարածաշրջանում ԱՄՆ-ն ակտիվորեն մասնակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության կարգավորման գործընթացին։ Մենք ողջունում ենք այն դինամիկան, որն այժմ նկատվում է երկու երկրների միջև և ուղղված է հարաբերությունների կարգավորմանը ։ Մեր տարածաշրջանին անհրաժեշտ է խաղաղություն և տեւական կայունություն։ Եթե "միջին միջանցքում" մեր դերը շարունակի ամրապնդվել, դա միայն օգուտ կբերի բոլորին և, առաջին հերթին, մեր երկրին ։ Մենք դիտարկում ենք այդ գործընթացները, և ոչ միայն դիտարկում ենք, այլև մասնակից ենք" ։



