
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը իր քաղաքացիական պարտքն է կատարել Նոր Նորքի թիվ 10/06 ընտրատեղամասում:
Ուշագրավ է, որ, մոտենալով քվեատուփին, «Ժառանգության» առաջնորդը պատռել է քվեաթերթիկով ծրարը և գցեց քվեատուփը` դրսևորելով իր քաղաքացիական դիրքորոշումը սահմանադրական հանրաքվեի նկատմամբ: «Հանուն Հայաստանի Հանրապետության», - հայտարարել է նա` բացատրելով իր քվեարկությունը: «Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացի, անընդունելի է եկ մարդու և մեկ կուսակցության միանձնյա կառավարման վրա հիմնված ռեժիմը», - հայտարարել է Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ևս մեկ անգամ ափսոսանք է հայտնել քվեարկությանը նախորդած իրադարձությունների առնչությամբ: Ռեժիմը հրահրել է հասարակական զանգվածների դժգոհության ալիք, նախաձեռնելով սահմանադրական բարեփոխումների հակառակորդների համատարած հետապնդումներ, նշել է քաղաքական գործիչը: «ԶԼՄ-ների ներկայացուցիչներից ակնկալում եմ մասնագիտական և հետևողական մոտեցում ոչ միայն սահմանադրական հանրաքվեի գործընթացի, այլև իրադարձությունների հետընտրական ընթացքի լուսաբանման գործում», - ասել է Հովհաննիսյանը:
Ինչպես տեղեկացրել է «Ժառանգության» առաջնորդը, «Հանուն Հայաստանի Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները և ընդդիմադիր ուժերը շարունակելու են բողոքի գործողությունները այսօր ժամը 20:00-ին Ազատության հրապարակում:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպիսին կլինեն «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի հետագա գործողությունները, և արդյոք հնարավոր է 2013 թվականի նախագահական ընտրությունների սցենարի կրկնում, երբ նա իր հետևից տարավ զանգվածներին, սակայն այդպես էլ չկարողացավ տրամաբանական ավարտին հասցնել բողոքի ակցիաները, Հովհաննիսյանը հայտարարել է. «Հնարավոր է, որ այսօր շատերն ինձ քննադատում են այն բանի համար, որ այն ժամանակ մինչև վերջ չգնացի, իսկ ի՟նչ է նշանակում մինչև վերջ, մինչև արյունահեղությու՟ն: Ես չէի կարող դա թույլ տալ, եղան ինչ-որ ռազմավարակնա բացթողումներ, շատ ուժեր, որոնք ինձ աջակցություն էին հայտնել, ուշացան: Հետո գործընթացը մտավ պասիվ փուլ` ֆինանսական միջոցների պակասի առնչությամբ, սակայն այժմ մենք կրկին ակտիվացել ենք, ստեղծել «Նոր Հայաստան» ճակատը, որը կշարունակի պայքարը», - հայտարարել է Հովհաննիսյանը: