


Արմինֆո. Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով նոյեմբերի 27-ին կայցելի Անկարա:
Ինչպես հաղորդում է Պոլսո պատրիարքարանի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 27-ին Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդ Լևոն 14-րդը կայցելի Թուրքիա, և նրա առաջին կանգառը նախատեսված է Անկարայում: "Նույն օրը Թուրքիայի նախագահը Նորին Սրբության պատվին ընդունելություն կտա, որին հրավիրված է նաև Սահակ արքեպիսկոպոսը ։ Մեր հոգևոր առաջնորդը մայրաքաղաք կմեկնի նոյեմբերի 27 - ի առավոտյան և ընդունելությանը մասնակցելուց հետո նույն երեկոյան կվերադառնա պատրիարքարան", - ասված է հաղորդագրության մեջ:



