


Հասարակական կազմակերպություններն արդեն հաղորդում են սահմանադրական հանրաքվեում խախտումների մասին:
Այսպես, «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը հաղորդում է, որ Ավան վարչական շրջանի ընտրատեղամասերից մեկում առայժմ ընտրող չկա, ինչը շատ է վրդովել ՀՀԿ վստահված անձին, որը ակտիվ գործուենություն է ծավալել` հարցնելով ընտրողների հասցեները և պահանջելով մարդկանց ընտրատեղամաս բերել: Նաև նշվում է, որ ՔՀԻ դիտորդին թույլ չեն տվել ծանոթանալ ընտրողների մատյանին: ՔՀԻ նաև ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ ընտրատեղամասը մանկապարտեղի երկրորդ հարկում է, ուր չեն կարող բարձրանալ հաշմանդամ մարդիկ:
Հելսինկիի քաղաքացիական ասամբլեայի Վանաձոիր գրասենյակը նույնպես հաղորդում է իր դիտորդներից ստացված ահազանգերի մասին: ՀՔԱ դիտորդներին թույլ չեն տալիս հարցնել ընտրողների անունները և քվեարկողների տվյալները համեմատել մատյանների տվյալների հետ, ասվում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հաղորդագրությունում:
Ժամը 8:00-ին Հայաստանում բացվել է 1,997 հազար ընտրական տեղամաս: Քվեարկությունը կավարտվի 20:00-ին: Ինչպես հաղորդել է Ոստիկանությունը, ընտրողների ցուցակներում ներառված է 2 մլն 500 հազար 323 քաղաքացի: «Հանրաքվեի մասին« օրենքի 35-րդ հոդվածի համաձայն, փաստաթուղթը կհամարվի ըդնունված, եթե դրա օգտին արտահայտվի քվեարկությանը մասնակցած ընտրողների 50%-ից ավելին, սակայն` ընտրողների ընդհանուր թվի մեկ քառորդից ոչ պակաս: Այսինքն, սահմանադրական փոփոխությունների ըդնունման համար պետք է քվեարկի առնվազն 640 հազար մարդ:



