


Արմինֆո. Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը կայցելի Բրյուսել՝ մասնակցելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ նիստին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 25-ի համապատասխան որոշումը հրապարակված է Հայաստանի կառավարության պաշտոնական կայքում:
"ՀՀ-ԵՄ Գործընկերության խորհրդի վեցերորդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2025 թվականի դեկտեմբերի 1-3-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություն", - ասված է փաստաթղթում:
Պատվիրակությունը կգլխավորի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, պատվիրակության կազմում ընդգրկված են ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը, արդարադատության փոխնախարար Տիգրան Դադունցը, ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Քրիստինե Ղալեչյանը, էկոնոմիկայի փոխնախարար Անուշիկ Ավետյանը և փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանը:



