


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Կարեն Մուրադյանը նշանակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանությանը կից ռազմական կցորդ:
«Հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասը` Կարեն Մուրադյանին 2025 թվականի դեկտեմբերի 1-ից նշանակել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից Հայաստանի Հանրապետության ռազմական կցորդ՝ 3 տարի ժամկետով (նստավայրը` ք. Լոնդոն)», - ասվում է վարչապետի որոշման մեջ, որը հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում:



