


Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկող «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատի հանրահավաքը:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ցուցարարներին ելույթով դիմել են` «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը, միավորված շտաբի ղեկավար Ժիրայր Սեֆիլյանը, «Նոր Հայաստանի» քաղաքական խորհրդի անդամ Անդրեաս Ղուկասյանը և այլոք:
Տվյալ պահին Երևանի կենտրոնով ընթանում է «Նոր Հայաստան» շարժման երթը, «մենք ենք մեր երկրի տերը» պաստառներով:
Նշենք, որ «Նոր Հայաստան» հասարակական փրկության ճակատն իր շուրջօրյա բողոքի ակցիան սկսեց դեկտեմբերի 1-ին, Երևանի Ազատության հրապարակում: Ընդդիմադիրները ուժերը հանդես են գալիս դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական հանրաքվեի անցկացմանը դեմ:



