
Արմինֆո.«Ինչպես գիտեք, և՛ հոգևորականների, և՛ իմ, և՛ մյուս քաղբանտարկյալների կալանավորումը, ի թիվս այլ նպատակների, մեկ ընդհանուր նպատակ ուներ՝ ահաբեկել, վախեցնել, կոտրել մեզև մյուս այլախոհներին։ Ուրախ եմ, որ չեք ԱՀԱԲԵԿՎԵԼ։))) Իսկ ես այս 5 ամիսների ընթացքում ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ ԵՄ ԴԱՐՁԵԼ․․․», - նման ուղերձով է հանդես եկել "Արմավիր" ՔԿՀ-ից կալանավորված Լիդյա Մանթաշյանը, ով միակ կին մեղադրյալն է "Սրբազան պայքար" շարժման գործով:
«Եթե նկատեցիք, մեր գործով ազատ արձակված բոլոր տղաների առջև դատարանը պահանջ է դրել՝ չգտնվել մարդաշատ վայրերում։
Ինչպես բոլորս էլ հասկանում ենք, այդ արգելքը չի վերաբերվում մարդաշատ զորամասեր, մարդաշատ բժշկական կենտրոններ, մարդաշատ հարսանիքներ և այլ վայրեր այցելելուն, խոսքը ՀԱՆՐԱՀԱՎԱՔՆԵՐԻ ԵՎ ՑՈՒՅՑԵՐԻ մասին է ))
Այսինքն՝ դատարանը մարդկանց առջև պայման է դնում՝ եթե մասնակցես ցույցի, հետ կգնաս բանտ։ Այս ու՞ր ենք հասել․․․
Այսօր իմ հոգևոր հայր Բագրատ Սրբազանին, ինձ և մյուսներին հալածում են «ահաբեկչության» կեղծ գործ հարուցելով, ինձ ավելի խիստ պատիժ (իբրև խափանման միջոց) նշանակելով և հանրությանը ներկայացնելով որպես երկրի «թիվ 1 ահաբեկիչ)))
Ցավում եմ, շա՜տ եմ ցավում, որ մեր պետությունը հայտնվել է այսօրվա վիճակում, երբ դատավորն առաջնորդվում է ոչ թե իր սեփական համոզումով, այլ կատարում է իրեն թելադրվածը։
Մինչև դատարանի կողմից իմ վերաբերյալ որոշման կարդալը, դատարանին ուղղված խոսքիս մեջ ասացի, որ ինձ ասել են՝ դատարանը ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ չի ստացել քեզ ազատ արձակելու։ Դատարանն իմ այդ ասածին նույնիսկ չանդրադարձավ։ Գոնե ասեր՝ նման բան չկա, ես ինքնուրույն եմ գործում։ Չասաց, որովհետև ասելիք չուներ․․․
Ցավում եմ ոչ թե առանձնապես իմ դժվարությունների համար, այլ որ մեր պետության իրավական և մյուս համակարգերը ջախջախված են։
Սա միայն մեկ բան է մեզ հուշում․ չի՛ կարելի դադարել խոսել ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ՈՒ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ մասին և պետք է շարունակել անտրտունջ պայքարը։
Վստահ եմ, մեր պայքարը ՀԱՂԹԱՆԱԿՈՎ է պսակվելու, և անկախության սերունդը կառուցելու է ՄԵՐ ԵՐԱԶՆԵՐԻ ԵՐԿԻՐԸ․․․ ԱՍՏԾՈՎ․․․», - գրել է նա՝ ստորագրելով․ «Երախտագիտությամբ և սիրով՝ Լիդյա Մանթաշյան՝ ՀՀ թիվ 1 «ահաբեկիչ»
«Աբովյան» ՔԿՀ, խուց N 19»։
Հիշեցնենք, որ հունիսի վերջին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և նրա 17 աջակիցներ կալանավորվել էին իշխանությունը զավթելու փորձի մասին քրեական գործի շրջանակում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության, անկարգությունների և իշխանությունը զավթելու փորձերի հոդվածներով։ Ինքը ՝ արքեպիսկոպոսը, հերքում է այդ մեղադրանքները ՝ գործընթացը համարելով քաղաքական հետապնդում։
Նոյեմբերի 20-ին դատարանը կալանքի տակ է թողել Լիդյա Մանթաշյանին: Մինչդեռ, "Սրբազան պայքար" շարժման գործով նախորդ նիստին շարժման երկու անդամներ՝ Կարո Օքումուշյանը և գնդապետ Միհրան Մախսուդյանը, տնային կալանքի էին ենթարկվել: Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր Դավիթ Գալստյանին տնային կալանքի միջոցը փոխարինել են վարչական հսկողությամբ՝ ելքի արգելքով։ Շարժման երկու մասնակիցներ ՝ Լիդյա Մանթաշյանն ու Մովսես Շարբաթյանը, մնացել են կալանքի տակ։