


Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության ներկայացուցիչներին գործուղել ԱՄՆ և Մոլդովա՝ այդ երկրների հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ կապեր հաստատելու համար։
«Հայկական համայնքային կառույցների, կրթամշակութային և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար ոլորտի հայազգի գործիչների և պաշտոնատար անձանց հետ համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով՝
1) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին 2025 թվականի նոյեմբերի 24-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև՝ նոյեմբերի 24-27-ը) և Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 3-ը, Դենվեր՝ դեկտեմբերի 3-5-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 5-9-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 9-11-ը).
2 2) Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի (այսուհետ՝ գրասենյակ) հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող Լուսինե Ուստյանին 2025 թվականի նոյեմբերի 24-26-ը ներառյալ գործուղել Մոլդովայի Հանրապետություն (Քիշնև).
3) Գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության խորհրդական՝ կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգողներ Նելլի Ղուլյանին և Անժելա Ղուկասյանին 2025 թվականի նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես՝ նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 3-ը, Դենվեր՝ դեկտեմբերի 3-5-ը, Նյու Յորք՝ դեկտեմբերի 5-9-ը, Վաշինգտոն՝ դեկտեմբերի 9-11-ը)», - ասվում է կառավարության ղեկավարի որոշման մեջ։



