


Արմինֆո. Ադրբեջանը Սու-22 կործանիչներ Է մատակարարում Ուկրաինային գաղտնի լոգիստիկ շղթայով, որն անցնում է Թուրքիայով, Սուդանով և Գերմանիայով։ Այդ մասին հաղորդում է Daily Express-ը:
Աղբյուրի համաձայն, տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Ռուսաստանի նախկին մերձավոր դաշնակից Ադրբեջանը գաղտնի կործանիչներ է վաճառում Ուկրաինային, ինչպես նաև գազ է մատակարարում։
Նշվում է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը "ոչ միայն չի փորձում կարգավորել հարաբերությունները Պուտինի հետ, այլև անում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի իր ռուս գործընկերոջը տրամադրի իր դեմ":
ԶԼՄ-ի տեղեկություններով՝ Սու-22 կործանիչները վերաապրանքանշվել են որպես մարդասիրական օգնություն և ուղարկվում են այն երթուղիներով, որոնցով ժամանակին փոխադրվել է Ռուսաստանի հետ կապված զենքը: "Ադրբեջանն ունի խորհրդային և ռուսական արտադրության զենքի մեծ պաշարներ, որոնք կարող էր վաճառել Ուկրաինային ։ Զինանոցը ներառում է հրետանային համակարգեր, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, զրահատեխնիկա և տանկեր ։ Բաքուն ունի նաև փոքր հեռահարության "Տոչկա-Ու" բալիստիկ հրթիռների մի քանի համակարգ, որոնք ներկայումս համալրված են իսրայելական առավել կատարելագործված հարթակներով", - ընդգծում է բրիտանական լրատվամիջոցը:
Ընդ որում, արձանագրվում է, որ Ադրբեջանն Ուկրաինային նաև գազ է մատակարարում Տրանսբալկանյան խողովակաշարով, երթուղով, որտեղ Ռուսաստանը ժամանակին գերիշխում էր: Մատակարարումների ծավալները մեծ չեն, սակայն այդ գործարքը Կիևի համար առաջին այլընտրանքային աղբյուրն է դարձել՝ այն բանից հետո, երբ Ուկրաինան լիովին դադարեցրել է ներմուծումը Ռուսաստանից:



