


Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին ելույթ է ունեցել Հայաստանի պետական մարմինների ներկայացուցիչների առաջին համաժողովում: Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում անցկացվող միջոցառումը փակ է եղել լրագրողների համար։
Համաժողովին մասնակցում են տարբեր նախարարությունների և պետական հիմնարկների պետական ծառայողներ:
Դատելով "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության անդամ և ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանի տրամադրած տեսանյութից՝ Փաշինյանն իր ելույթում խոսել է միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության պաշտպանության իրավունքի և նոր ՀՀ սահմանադրություն ընդունելու անհրաժեշտության մասին ։ Վարչապետի խոսքով ՝ Հայաստանի կողմից զենք և տեխնիկա ձեռք բերելու, պաշտպանական տեխնոլոգիաներին հասանելիություն ունենալու հնարավորությունները բազմակի ավելանում են:
"Հիմնարար հարց եմ համարում մեր ներքին լեգիտիմության ամրապնդումը, որն իր արտահայտությունը պետք է գտնի նոր սահմանադրության ընդունման մեջ", - հայտարարել է Հայաստանի կառավարության ղեկավարը:



