


Արմինֆո. Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ակորդայում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, հաղորում է Kazinform գործակալությունը:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ պաշտոնական այցով ժամանել է Աստանա: Ավանդույթի համաձայն, ի պատիվ բարձրաստիճան հյուրի այցի, հանդիսավոր արարողությունների սրահում կանգնեցվել է պատվո պահակախումբ:
Նախագահական նվագախումբը կատարել է երկու երկրների պետական օրհներգերը: Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Նիկոլ Փաշինյանը գորգով անցել են դեպի ՂՀ պետական դրոշը, որից հետո մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը:
ՀՀ վարչապետի այցի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ երկկողմ համագործակցության արդիական հարցերի շուրջ:
Ավելի վաղ հյուրին օդանավակայանում դիմավորել էր Ղազախստանի վարչապետ Օլժաս Բեկտենովը:
Նշենք, որ նոյեմբերի 21-ի առավոտյան Նիկոլ Փաշինյանը սոցցանցում գրառում էր կատարել Ղազախստանի մայրաքաղաքից, ուր ժամանել էր նախօրեին: Տեսանյութում Հայաստանի վարչապետը նախ իրեն պատկերել է պատուհանից բացվող տեսարանի ֆոնին, իսկ հետո ժեստով ցույց է տվել սիրտը։
"Բարի լույս, հաճելի օր, և ես բոլորիդ սիրում եմ", - գրել է Փաշինյանը։
Ըստ orda.kz.-ի՝ տեսահոլովակում հնչում է ղազախստանցի երգչուհի Բայանսուլուի AUA Rai երգը։



