


Արմինֆո.Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն ամփոփել է Հայաստան կատարած այցի արդյունքները:
"Ավարտել եմ նոյեմբերի 18-19-ը Երևանում կայացած բարձր մակարդակի ինտենսիվ և կարևոր խորհրդակցությունները։ Շնորհակալություն եմ հայտնում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և իշխանության այլ ներկայացուցիչների՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման գործընթացի, Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, հումանիտար հարցերի և տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ կարծիքների խորը և մանրամասն փոխանակման համար", - գրել Է ԵՄ պաշտոնյան Twitter-ի (X) իր միկրոբլոգում:
Գրոնան նաև նշել է, որ գոհ է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ հետաքրքիր քննարկումներից: "Եվրոպական միությունն աջակցում է ադրբեջանցի և հայ գործընկերներին՝ լիարժեք խաղաղության և տարածաշրջանի հաջողությունների ճանապարհին", - եզրափակել է Գրոնոն:



