


Արմինֆո. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնում Ամերիկա-սաուդյան գործարար համաժողովում ելույթի ժամանակ հիշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ունեցած հեռախոսազրույցի մասին:
"Բայց ես փրկել եմ շատ մարդկանց, միլիոնավոր մարդկանց շատ այլ պատերազմներում: Ադրբեջան, գիտե՞ք ինչ էր կատարվում այնտեղ։ Ես դա կարգավորեցի: Դա շարունակվում էր շատ ու շատ տարիներ: Պուտինը զանգահարեց ինձ եւ ասաց․ "Ես չեմ կարող հավատալ, որ դուք ամեն ինչ հարթել եք, մենք երկար ժամանակ փորձել ենք հարթել դա": Ես ասացի․ «Մի անհանգստացիր դրա համար։ Պարզապես, թույլ տուր հարթել ձեր զառանցական պատերազմը", - հայտարարել է Թրամփը, որի խոսքերը մեջբերում են ԶԼՄ-ները ։



