


Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մեկնաբանել է, թե նախարարությունն ինչու է մերժել Ազատության հրապարակում բողոքի ակցիայի մասնակիցների համար վրանների տեղադրումը: Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների դեմ բողոքի հանրահավաքներ է անցկացնում «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը:
Դեկտեմբերի 4-ին լրագրողների հետ զրույցում Պողոսյանը նշել է, որ մերժումը պայմանավորված է զանգվածային բողոքի գործողությունների ընթացքում հրապարակում գտնվող հուշարձաններին հասցվող վնասով: Ընդ որում նախարարը պատրաստակամություն է հայտնել տրամադրելու համապատասխան նյութեր: «Դուք կարող եք ինքներդ տեսնել, թե ինչ վիճակում են լինում օպերայի և բալելտի թատրոնի շենքի պատերը, ինչպես նաև Ազատության հրապարակում գտնվող հուշարձանները` վերջին տարիների բոլոր հանրահավաքների արդյունքում: Մենք արդեն 3-4 անգամ վերանորոգել ենք պատվանդաննները, քանի որ դրանք սարսափելի վիճակում էին», - ընդգծել է նա:
Նախարարը նշել է, թե նրանք, ովքեր դիմում են Ազատության հրապարակում վրան տեղադրելու խնդրանքով, միշտ չէ, որ կարող են պատասխանատվություն կրել վանդալիզմի ակտեր իրագործող անձանց համար: «Եթե կա հուշարձանների պաշտպանության վերաբերյալ առաջարկիություն, ապա մենք պատրաստ ենք այն ուսումնասիրել», - հավելել է Պողոսյանը:


