


Արմինֆո. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Գեւորգ Պապոյանը և Վահագն Ալեքսանյանը վերանշանակվել են կուսակցության վարչության նախագահի տեղակալի պաշտոններում։ Այդ մասին հաղորդել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում ։
«Շնորհակալություն եմ հայտնում Կուսակցության Վարչության Նախագահին կուսակցական այս պատասխանատու պաշտոնը կրկին ինձ վստահելու համար, իսկ մեր Կուսակցականներին և համակիրներին խոստանում եմ առավելագույն ջանքեր գործադրել Կուսակցության զարգացման, գաղափարների տարածման և ծրագրերի իրականացման գործում՝ հանուն Հայաստանի Հանրապետության հարատևության և խաղաղության ու ժողովրդի իշխանության ամրապնդման», - գրել է Պապոյանը։



