


Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը պաշտոնական այցով մեկնել է Վրաստան:
ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդագրության համաձայն, այցի շրջանակում նախատեսված է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի առանձնազրույցը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ, որին կհաջորդի պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպումներ կունենա նաև Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ:



