Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տեղի կունենա այս ամիս: Ինչպես հայտնում են հայկական ԶԼՄ-ները, այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Բելգրադում:
Նրա խոսքով, հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք է բերվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում: Ըստ որում, նա ավելացրել է, որ հանդիպման բոլոր մանրամասները կհայտնվեն ավելի ուշ: ՙՀանդիպումը կլինի դեկտեմբերին, վայրի և ամսաթվի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի՚,- նշել է նա:
Դեկտեմբերի 4-ին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Twitter-ի իր միկրոբլոգում գրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա դեկտեմբերի վերջին: ՙՄենք այս ամսվա վերջին Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման կազմակերպման ճանապարհին ենք՚,- գրել է Ուորլիքը:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա դեկտեմբերի սկզբին: Մինչ այդ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտնել էր, որ հանդիպումը տեղի կունենա Հայաստանում դեկտեմբերի 6-ին նախատեսված սահմանադրական հանրաքվեից հետո: Միաժամանակ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովրուզ Մամեդովը հայտարարել էր, որ նախագահների հանդիպման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա՝ ակնարկելով, որ անիմաստ է հանդիպում անցկացնել՝ հանուն հանդիպման: