


Արմինֆո. Հայոց ցեղասպանության հուշահամալիր է այցելել ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերը:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրության համաձայն, տիկին Հուքերին դիմավորել է ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը: Բարձրաստիճան հյուրն ու նրան ուղեկցող խմբի անդամները ծաղիկներ են խոնարհել անմար կրակի մոտ, ապա շրջել հուշահամալիրի տարածքով.
Հուշապատի մոտ նրանք կանգ են առել Հայոց ցեղասպանության տարիներին Կոստանդնուպոլսում ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուի եւ Ամերիկյան Կարմիր խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հուշաքարերի մոտ, որոնք զգալի դերակատարություն են ունեցել հայերին ցուցաբերվող աջակցության ծրագրերում:



