


Արմինֆո. ԱԺ նախագահի տեղակալ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը նոյեմբերի 17-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ:
ԱԺ հաղորդագրության համաձայն, հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային վերջին զարգացումներին եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին:



