


Արմինֆո. Արարատի մարզի Մասիս քաղաքի քաղաքապետ է ընտրվել Նորայր Հակոբյանը՝ 6 տարի 3 ամիս ազատազրկման դատապարտված քաղաքային վարչակազմի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նախկին տեղակալը:
"Քաղաքացիական պայմանագիր" կուսակցությունը Մասիսի քաղաքապետի ընտրություններում իր ներկայացուցչի չէր առաջադրել։ Հարկ է նշել, որ Նորայր Հակոբյանը Դավիթ Համբարձումյանի զինակիցն է: Վերջինս մեղադրվում էր 2018 թվին "թավշյա" հեղափոխության մասնակիցների դեմ զենք կիրառելու համար։ Ընդդիմությունը Համբարձումյանի նկատմամբ կայացված վճիռը համարում է քաղաքական հետապնդում։
Ընտրվելուց հետո Նորայր Հակոբյանը նշել է, որ չի վախենում իշխանության կողմից հնարավոր ճնշումներից: Քաղաքապետն ընդգծել է, որ Դավիթ Համբարձումյանն իր ընկերն է, և պատահական չէ, որ ընտրացուցակի երկրորդ համարը հենց ինքն է եղել: "Մենք շարունակելու ենք առաջ գնալ մեր սկզբունքներին և գաղափարներին համապատասխան։ Իմ ընդդիմադիր հայացքները չպետք է խանգարեն Մասիս խոշորացված համայնքի զարգացմանը, ինչպես դա տեղի է ունեցել 2018 թվականից։ Այդ ժամանակից ի վեր համայնքն անցել է բազմաթիվ փորձությունների միջով, որոնք պատվով հաղթահարվել են, ինչի մասին վկայում է մեր ընտրողների վստահությունը", - ասել է համայնքի նորընտիր ղեկավարը։
Ինչ վերաբերում է դատապարտյալ Դավիթ Համբարձումյանին, ապա, ինչպես նշել է Նորայր Հակոբյանը, նա ակնհայտ քաղաքական բանտարկյալ է, և ինքը մտադիր է անել հնարավորը՝ նրա շուտափույթ ազատ արձակման համար:



