


Արմինֆո.Փաշինյանական ձևով արդարադատության արձագանքը այլախոհությանը շատ ավելի սրընթաց է, քան՝ իրական հանցագործների նկատմամբ։ Նման տեսակետ ունի ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նոյեմբերի 14-ին ԱԺ-ում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ընդդիմադիրը հիշեցրել է, որ ուշ գիշերին դատարանը անհիմն որոշում է կայացրել "Իմնեմնիմի" հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանի եւ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ: Ձերբակալվել է նաև "Անտիֆեյք" կայքի լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Արդեն այսօր առավոտյան ձերբակալվել է նույն կայքի լրագրող Իշխան Խոսրովյանը։ Այս բոլոր իրադարձությունները Մամիջանյանը հորդորել է դիտարկել երկու հարթության մեջ։ Նախ ՝ խոսքը իրավապահ և դատական համակարգերի կիրառմամբ երկրում առկա ողջ այլակարծության վրա ուժային ճնշումների մասին է, ինչը նորություն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար, և, երկրորդ, ինչը ևս դժվար է դասել նորույթի շարքին, դա հետապնդումներն ու ճնշումներն են ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ ։ Մամիջանյանը հետաքրքրական է համարել, որ խուզարկությունների ընթացքում առգրավվել է "Անտիֆեյք" կայքի ողջ տեխնիկան։ Դրանով, ընդդիմադիրի համոզմամբ, իշխանություններն իրենց առջեւ խնդիր են դնում ոչ միայն լռեցնել Սաղաթելյանին եւ Սամսոնյանին, այլեւ դադարեցնել ԶԼՄ աշխատանքը։
Մամիջանյանն ընդգծել է, որ այդ փաստերի մասին կտեղեկացվեն միջազգային գործընկերները։ Նա հույս է հայտնել, որ ակտիվ արտաքին արձագանք կլինի Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, ինչը, ինչպես բլոգերների ձերբակալման և հետագայում ազատ արձակման առաջին դեպքում, կրկին կհանգեցնի նրանց լիարժեք վերականգնմանը: "Ազատություն բոլոր ռազմագերիներին", - հայտարարել Է ընդդիմադիրը։
Հիշեցնենք, որ "Իմնեմնիմի" փոդքասթի հիմնադիրներ և հաղորդավարներ Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը դատարանի որոշմամբ կալանավորվել են երկու ամսով: Դատարանի որոշումը պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Վերաքննիչ դատարանում։



