


Հայաստանի պաշտպանական հատվածը ենթակա է կոռուպցիայի բարձր ռիսկերի, իսկ երկիրը դասվել է օրերս հրապարակված «Պաշտպանության բնագավառում կառավարությունների հակակոռուպցիոն ինդեքսի» B խմբում, որը կազմվել է «Միջազգային թափանցիկություն» կազմակերպության պաշտպանության և անվտանգության ծրագրի շրջանակում:
Մինչդեռ հարևան Վրաստանի պաշտպանական հատվածը նված դասակարգման C խմբում է` կոռուպցիայի միջին ռիսկով: Ադրբեջանի պաշտպանական հատվածը ենթակա է կոռուպցիայի չափազանց մեծ ռիսկերի, ուստի այն դասվել է E մակարդակում:
Կոռուպցիայի դեմ 128 երկրների պատրաստության մակարդակը գնահատվել է 77-բալանոց սանդղակով` A-ից (ամենացածր ռիսկ) մինչև F (ճգնաժամային ռիսկ): A խմբում բարձր ցուցանիշով առաջատար է կոռուպցիան բացահայտող Մեծ Բրիտանիան, В խմբում` ԱՄՆ, Գերմանիան և Նիդերլանդները, D խմբում` Պորտուգալիան, Ուկրաինան և Թուրքիան: E խմբում Ադրբեջանի հարևաններն են Աֆղանստանն ու Ուզբեկստանը:



