


Արմինֆո. Տեղի է ունեցել Գերմանիայում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանի հանդիպումը Բունդեսթագի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի ավագ պատգամավոր Մարկուս Թյոնսի հետ։
Ինչպես Ենգիբարյանը հաղորդել է «Ֆեյսբուքի» իր էջում, ինքը զրուցակցին ներկայացրել է տարածաշրջանի ներկայիս զարգացումները, զրուցել են ԵՄ ընդլայնման և այլ քաղաքականությունների թեմաներով։ Քննարկել են նաև Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։



