


Արմինֆո. ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին թույլ չեն տվել մտնել AntiFake.am-ի գրասենյակ, որտեղ իրավապահ մարմինների ներկայացուցիչները խուզարկություններ էին կատարում: Այդ մասին Facebook-ի իր էջում հաղորդել է ինքը՝ պատգամավորը։
"Այս պահին AntiFake.am-ի գրասենյակում եմ: Ներս մտնել չեն թույլատրում՝ պատճառաբանելով քննչական գործողության իրականացմամբ", - գրել է Մամիջանյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ի վաղ առավոտյան "Իմնեմնիմ" ծրագրերի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ էին ներխուժել դիմակավորված անձինք: Նրանք երկուսն էլ ձերբակալվել են: Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իրավապահներին հաղորդում էր ներկայացրել փոդքասթում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ:
Նշենք, որ անցած տարվա գարնանը եւս բլոգերները բերման էին ենթարկվել՝ ուղիղ եթերում հնչեցրած հայհոյանքի համար խուլիգանության մեղադրանքով:



