


Արմինֆո. ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին՝ "Իմնեմնիմնի" փոդքաստում հնչած վիրավորական արտահայտությունների և սպառնալիքների վերաբերյալ: Այս մասին լրագրողներին հաղորդել է ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Մովսես Հարությունյանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 13-ին վաղ առավոտից փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներում խուզարկություններ են կատարվել, որից հետո երկուսն էլ ձերբակալվել են: Փաստաբան Ռուբեն Մելիքյանը Facebook-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ նշել է, որ երկուսին էլ մեղադրում են խուլիգանական արարքներ կատարելու համար: Փաստաբանին թույլ չեն տվել տուն մտնել խուզարկության ժամանակ։
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են Սամսոնյանի ձեռքռրը ոլորում և տանում իրավապահները մարմինների աշխատակիցները։ Մինչդեռ․ Սաղաթելյանը սոցիալական ցանցում գրել է, որ դիմակավորված իրավապահները մտել են իր տուն։ Հիշեցնենք, որ ընդամենը մի քանի օր առաջ փոդքասթի հյուրը ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր:



