


Արմինֆո. Հայաստանում ապօրինի պահվող զենք չպետք է լինի։ Այդ մասին նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ երկրում առավել շատ զենք-զինամթերք ունեցող շրջաններ կան, օրինակ ՝ Փարաքարում։ Այդ հանգամանքը բացատրելի է, քանի որ այդ տարածաշրջանից ռազմական գործողություններին մասնակցել են մեծ թվով մարդիկ, որոնք հետագայում զենքը չեն հանձնել։ Այժմ քրեական ոստիկանության աշխատակիցները պետք է լուրջ աշխատանք տանեն այդ զենքը հավաքելու ուղղությամբ, բայց այս խնդրի լուծման հարցում ոչ պակաս կարևոր պետք է լինի բացատրական աշխատանքը։
Քոչարյանը նշել է, որ նաև հարցեր է առաջացնում անվանական զենքի հանձնման առնչությամբ: Նախկին վարչապետներից մեկը, պատգամավորի ասելով, որպես անվանական 630 փող է նշել։ Անհրաժեշտ է նորից գույքագրել դրանք և խստագույն հաշվառում վարել։



