


Արմինֆո.Թուրքական Լոքհիդ C-130 "Հերկուլես" ռազմատրանսպորտային ինքնաթիռը վթարի է ենթարկվել ադրբեջանավրացական սահմանին։ Այդ մասին հաղորդում է Mountains of Karabakh տելեգրամյան ալիքը։
Ըստ աղբյուրի՝ Flightradar ծառայության միջոցով (առցանց ծառայություն, որն իրական ժամանակում հետևում է ինքնաթիռների տեղաշարժին - խմբ.) պարզվել է, որ ռազմական ինքնաթիռն օդ է բարձրացել Ադրբեջանի Գյանջա քաղաքից և ուղևորվել անհայտ ուղղությամբ: Ինքնաթիռի կործանումը հաստատել են Թուրքիայի պաշտպանության նախարարության X - ում (նախկինում Twitter-ում-խմբ.): Այնտեղ հաղորդել են, որ ինքնաթիռն Ադրբեջանից ուղևորվում էր Թուրքիա։
Նշենք, որ Լոքհիդ C-130 "Հերկուլես"-ը ԱՄՆ-ի, ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրների հիմնական ռազմատրանսպորտային ինքնաթիռն է:



