


Արմինֆո.Կարագանդայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության պատվո հյուպատոսության բացման հանդիսավոր արարողությունը:
Ինչպես հաղորդում է ՂՀ ԱԳՆ-ը, միջոցառմանը մասնակցել են Կարագանդայի մարզի ակիմ Ե.Բուլեկպաեւը, ՂՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա. Բակաեւը, Կարագանդա քաղաքի ակիմ Մ. Կոժուխովը, ՂՀ-ում ՀՀ դեսպան Ա. Ղեւոնդյանը, Կարագանդայի մարզում ՀՀ պատվո հյուպատոս Ա. Սողոյանը, ինչպես նաեւ Կարագանդայի մարզի հայ համայնքի, գործարար շրջանակների եւ ստեղծագործական մտավորականության ներկայացուցիչներ:
Իր ելույթում Ղազախստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ա.Բակաևը նշել է, որ Կարագանդայի շրջանում Հայաստանի պատվո հյուպատոսության հիմնումն ուղղված է Ղազախստանի և Հայաստանի միջև փոխշահավետ համագործակցության հետագա ակտիվացմանը բոլոր ուղղություններով՝ շեշտը դնելով առևտրատնտեսական և ներդրումային ոլորտների վրա:
ՂՀ-ում ՀՀ դեսպան Ա.Ղևոնդյանի և ՀՀ պատվո հյուպատոս Ա. Սողոյանի խոսքով, Հայաստանի պատվո հյուպատոսության նոր գրասենյակի գործունեությունը կկենտրոնանա Ղազախստանի Կարագանդայի մարզի և Հայաստանի Հանրապետության մարզերի միջև առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համատեղ նախագծերի իրականացմանն աջակցության վրա:
Պատվո հյուպատոսության բացումը կարևոր քայլ էր Ղազախստանի և Հայաստանի միջև բազմակողմանի համագործակցության ամրապնդման գործում, - ասվում է հաղորդագրությունում:



