


Արմինֆո. Թվայնացման և արհեստական բանականության ոլորտում հայ - ղազախական փոխգործակցության հետագա զարգացման նպատակով տեղի է ունեցել Հայաստանում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի հանդիպումը ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանի հետ:
Ինչպես հաղորդում է Հայաստանում Ղազախստանի դեսպանատան մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հայկական կողմը մանրամասն ծանոթացել է Ղազախստանում իրականացվող լայնածավալ քաղաքական և սոցիալ-տնտեսական բարեփոխումներին:
Քննարկվել են երկկողմ իրավապայմանագրային բազայի ընդլայնման և արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների և առաջատար թվային լուծումների բնագավառում համատեղ նախագծերի իրականացման հեռանկարները: Մանթաշյանը կարևորել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ազգային նախաձեռնությունների փոխադարձ աջակցությունը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ ոլորտային կառույցների շրջանակներում:



