Arminfo.info


 Չորեքշաբթի, 2 Դեկտեմբերի 2015 17:25

Ստեփանյան Դավիթ

Վյաչեսլավ Նիկոնով. Հայ-թուրքական սահմանին մեր դիրքերի ամրապնդումը վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել

Վյաչեսլավ Նիկոնով. Հայ-թուրքական սահմանին մեր դիրքերի ամրապնդումը վաղուց արդեն անհրաժեշտություն է դարձել

 Սիրիայում հակաահաբեկչական գործողության ընթացքում Սու-24-ի հետ կապված միջադեպն զգալիորեն վատթարացրեց ռուս-թուրքական հարաբերությունները: Կարծիքներ են հնչում, որ Անկարան կարող է նույնիսկ փակել ռուսական նավերի համար Բոսֆորի և Դարդանելի նեղուցները: Ձեր կարծիքով, արդյո՞ք այդ դիմակայությունում կարմիր գիծ գոյություն ունի:

 

Ռուսական ինքնաթիռի նկատմամբ ահաբեկչական հարձակումն անշեղորեն կվատացնի Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունները: Դրանում ոչ մի կասկած չկա: Ըստ էության, այդ վատթարացումն արդեն տեղի է ունենում և բավականին տևական կլինի: Մոսկվայում արդեն կայացվել են և կայացվում են ռազմաքաղաքական բնույթի որոշումներ, որոնք Անկարային ակնհայտորեն դուր չեն գա: Արդեն դադարեցվել է դեպի Թուրքիա տուրիստական ուղեգրերի վաճառքը, իսկ Ռուսաստանի հետ սահմանին գոյացել են թուրքական ֆուրերի շարաններ: Եվ ինչ-որ բան ինձ հուշում է, որ սա ամենևին վերջը չէ:

Ավելին, Ռուսաստանի հրապարակային դաշտում արդեն մտքեր և խոսակցություններ են հնչում նեղուցների, Արարատի, Քուրդիստանի և այլ բաների մասին, ինչը վկայում է այն մասին, որ ռուս-թուրքական հարաբերություններում խնդրիների ողջ ավանդական փունջը դարձյալ հայտնվել է մակերևույթին: Սակայն, կանխատեսել, թե մինչև ուր կհասնի այդ դիմակայությունը, առայժմ բարդ է:

 

Ռուսաստանի ռազմավարական դաշնակից Հայաստանը Թուրքիայի անմիջական հարևանն է: Այս առումով արդեն խոսակցություններ կան Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացման վերաբերյալ…

 

Կարծում եմ՝ թուրքական ՌՕՈՒ կողմից խոցված ռուսական ինքնաթիռը հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման նոր ալիք է ստեղծել: Ես վերջերս Երևանում էի, և այն ամենն, ինչ այնտեղ լսեցի, ընդհանուր առմամբ, հանգում էր` «իսկ դուք թուրքերից ուրիշ ի՟նչ էիք սպասում» հարցին: Եվ այդ իմաստով` Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացումը, որքան էլ դա ցինիկ հնչի, մեր հայ գործընկերներին և բարեկամներին կտրամադրի Ռուսաստանի հետ հարաբերությունների ավելի դրական բնույթի, որոնք, առանց որևէ կասկածի, միայն կամրապնդվեն: Կարծում եմ, որ առաջին հերթին դա կարտահայտվի հայ-թուրքական սահմանին մեր դիրքերի ամրապնդմամբ, և եթե լինի Երևանի համաձայնությունը, ապա նաև Գյումրիի 102-րդ ռուսական ռազմակայանի ուժեղացմամբ: Նման ուժեղացումն արդեն բավականին վաղուց անհրաժեշտություն է դարձել:

 

Միանգամայն բնական է ՀԱՊԿ շրջանակում համատեղ քայլերի և ջանքերի ամրապնդումը` Հարավային Կովկասի համար ահաբեկչական սպառնալիքի դիտվող ակնհայտ աճի լույսի ներքո: Թուրքիան այդ սպառնալիքում քիչ դեր չի խաղում` իրապես հանդես գալով ՀՕՊ դերում ԻԼԻՊ պաշտպանության համար: Կարծում եմ, որ Մոսկվան պետք է համապատասխան հետևություններ անի նման որակապես նոր իրավիճակի ստեղծումից: Իսկ դա նշանկակում է, որ ռուս-հայկական համագործակցությունը պետք է ամրապնդվի, համենայն դեպս, ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև` համագործակցությունը ԵՏՄ շրջանակում:

 

Ռուս-թուրքական հարաբերություններում լարվածությունն արդյո՞ք չի հանգեցնի Մոսկվայի դիրքորոշումների խստացման ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

 

Չեմ կարծում, որ այդ իրավիճակն ինչ-որ կերպ կանդրադառնա ղարաբաղյան կարգավորման վրա: Թուրքիայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության նկատմամբ կարող է միայն խստանալ, սակայն` ոչ ավելի: Ռուսաստանն, իր հերթին, հազիվ թե հրաժարվի ներկայիս իր հավասարակշռված դիրքորոշումից, որը թույլ չի տալիս Ղարաբաղի վերաճումը ինչ-որ ավելի վատ բանի:

 

Փարիզի ահաբեկչությունները և Սինայում ռուսական օդանավի խոցումը վկայում են ԻՊ ահաբեկիչների սպառնալիքների աշխարհագրության ընդլայնման մասին: Թուրքիայի վերջին գործողությունները ցույց տվեցին, որ ԻՊ-ն լիովին կարող է վտանգ ներկայացնել նաև Հայաստանի համար…

 

Այսպես կոչված, ՙԻսլամական պետության՚ ազդեցության մեծացումն ուղեկցվում է Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնալիքների աճով: ԻՊ ահաբեկիչների գործունեության շուրջ իրավիճակի վատթարացումը նոր սպառնալիքներ և մարտահրավերներ է ստեղծում Հայաստանի և պատերազմով համակված տարածաշրջանի սահմանակից այլ երկրների համար՝ նկատի ունենալով, որ դրանք ոչ միայն աշխարհաքաղաքական և քաղաքական, այլ նաև կրոնական ու նույնիսկ քաղաքակրթական բնույթ են կրում՝ հաշվի առնելով բոլոր քրիստոնյաների ոչնչացումը՝ անկախ ազգային պատկանելիությունից:

 

Տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների համար անվտանգության սպառնալիքի կտրուկ լուրջ մարտահրավեր է պարունակում նաև Հայաստանի համար՝ հաշվի առնելով Թուրքիայի հետ սահմանակցությունը: Այդ երկրի տարածքում գրեթե բացահայտ կերպով գործում են ահաբեկչական խմբավորումներ: Եվ ոչ ոք այսօր չի կարող բացառել հետագայում վերջիններիս ուշադրության կենտրոնում Հայաստանի հայտնվելը:

 

Այս առումով անհրաժեշտ է Ռուսաստանի կողմից ռազմավարական դաշնակից Հայաստանի անվտանգության ապահովման հարցերի նկատմամբ ավելի մեծ ուշադրություն և գոյություն ունեցող դաշնակցային հարաբերությունների ամրապնդման գործընթացի շարունակում:

Իհարկե, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը հերթական անգամ հաստատեց Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունների մակարադակը: Կարծում եմ՝ Հայաստանի ղեկավարության այդ քայլը տնտեսական և, անշուշտ, աշխարհաքաղաքական մեծ նշանակություն ունի Ռուսաստանի համար: Այնուամենայնիվ, մենք պետք է Հայաստանի հետ համագործակցություն զարգացնենք՝ ամենից առաջ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ ՀԱՊԿ տարածության անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով:

 

Պե՞տք է արդյոք քարոզել և ամրապնդել ՙՌուսական աշխարհը՚ ՙփափուկ ուժի՚ միջոցով՝ հաշվի առնելով, որ, օրինակ, Հայաստանի հարևան Վրաստանում Ռուսաստանն արդեն հրաժարվել է կոշտ ուժից: 

 

Ռուսաստանը Հայաստանում ՙփափուկ ուժի՚ կիրառման կարիք չունի: Մենք եղբայր ժողովուրդ ենք, հետևաբար՝ չեմ կարծում, որ եղբայրական ժողովրդի նկատմամբ ՙփափուկ ուժի՚ գործիքների կիրառման կարիք ունենք: Դրանում որևէ անհրաժեշտություն չկա, Հայաստանը բոլոր իմաստներով մեզանից հեռու երկիր չէ: Հայ և ռուս ժողովուրդները երկար ժամանակ համագոյակցել են ԽՍՀՄ շրջանակներում, ինչը չէր կարող դրական հետք չթողնել այդ հարաբերությունների վրա: Լավ կապեր են ստեղծվում Ռուսաստանում աշխարհում խոշորագույն հայ համայքի միջոցով: Միաժամանակ այդ ողջ ժառանգությունը և կապերը փորձում են գլխիվայր շրջել Ռուսաստանի հետ աշխարհաքաղաքական մրցակցության մեջ գտնվող բավական ազդեցիկ ուժերը: Այս առումով կարծում եմ, որ այդ կապերը հարկավոր է ավելի բարձր մակարդակի վրա դնել, սակայն ոչ ՙփափուկ՚ և, առավել ևս, ՙկոշտ՚ ուժի միջոցով. դրանք պետք է զարգացնել՝ ելնելով փոխադարձ շահից և ընդհանուր հետաքրքրություններից: Հայաստանը բավականին լավ հեղինակություն ունի Ռուսաստանում՝ թեկուզ այն պատճառով, որ մեր երկրում չկան ուժեր, որոնք աշխատում են այն փչացնելու ուղղությամբ: Ցավոք, նույնը չենք կարող ասել Հայաստանում Ռուսաստանի հեղինակության մասին, որը ոչ միշտ է դրական: Պերմյակովի հանցագործությունը, Ռուսաստանում կոնֆլիկտները, որոնք շատերը փորձում են որպես ազգամիջյան ներկայացնել, Հայաստանի տարածքում մեր բիզնեսի ոչ ամենաբարձր արդյունավետությունը և նմանօրինակ այլ բաներ միանգամայն արդարացի արձագանք են գտնում հանրապետությունում: Եվ մեզ պետք է համատեղ աշխատել այդ խնդիրները հաղթահարելու ուղղությամբ՝ հաշվի առնելով, որ դա բխում է եթե ոչ քաղաքական գործիչների, ապա հաստատ մեր ժողովուրդների շահերից:

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     

Նորություններ
Ուկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակումՈւկրաինայի խորհրդարանը պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ՝ երկկողմ և բազմակողմ մակարդակում
"Ուժեղ Հայաստանը" հանդես կգա հայտարարությամբ՝ իրական հաշվարկների ավարտից հետո․ Նարեկ Կարապետյան
Ռուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխանՌուսաստանի սենատոր․ Ընտրությունների ժամանակ իշխող կուսակցության կողմից խախտումների վերաբերյալ ընդդիմադիր ուժերի բողոքները մնացել են անպատասխան
Ընտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ըԸնտրական տեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի դիմում կարելի է ներկայացնել մինչև հունիսի 9-ի առավոտյան 11-ը
Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմըՀայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից իր ընտրությունների տվյալների ճշգրտումից հետո Ծառուկյանի կուսակցությունը չկարողացավ հաղթահարել խորհրդարան մտնելու 4% շեմը
Հայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբՀայաստանի վարչապետը շարունակում է շնորհավորանքներ ստանալ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Իրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունըԻրավաբան. Նախնական արդյունքների համաձայն՝ Փաշինյանի կուսակցությունը չունի երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար անհրաժեշտ 2/3 մեծամասնությունը
ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններովԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ղեկավար. Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի չափազանց դժվար մթնոլորտը ուղեկցվեց զանգվածային ձերբակալություններով
ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրաԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար. Առաքելությունը չի հայտնաբերել որևէ լուրջ խախտում, որը կարող էր ազդել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա
Էմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբԷմանուել Մակրոնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ
Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»Փաշինյանը մտադիր է «գլխատել պատերազմի եռագլուխ կուսակցությունը և դրա հետ կապված քրեաօլիգարխիկ համակարգը»
Հայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասումՀայաստանի արդարադատության նախկին նախարար. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար երկու ձայն է պակասում
Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա ՍտամբուլումՎրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տասներորդ եռակողմ հանդիպումը տեղի կունենա Ստամբուլում
Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալՀայաստանի Ներքին գործերի նախարարությունը ստացել է 619 զանգ՝ երկրի խորհրդարանական ընտրությունների ընթացքում հնարավոր խախտումների վերաբերյալ
Ըստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ովԸստ բոլոր ընտրական տեղամասերի ձայների հաշվարկի՝ Փաշինյանի կուսակցությունն առաջատարն է 49,81%-ով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքներըԿենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է ընտրատեղամասերի 95%-ում ձայների հաշվարկի արդյունքները
Իշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունըԻշխող կուսակցությունը կորցնում է բացարձակ մեծամասնությունը
Ընդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանըԸնդդիմությունը ՀՀ վարչապետի հայտարարությունները՝ նախքան ընտրությունների ամփոփումը, համարում է քայլեր ուղղված իշխանության յուրացմանը
Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքիցՀայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստանում է ձայների 50.86%-ը, իսկ ընդդիմությունը վրդովված է ընտրությունների խայտառակ ընթացքից
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով204 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 55,72%–ով
Կոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբԿոբախիձեն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ
110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով110 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 57,14 %-ով
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքումԻշխող «Քաղաքացիական պայմանագիր»-ը ճնշող մեծամասնություն է ստացել արտերկրում էլեկտրոնային քվեարկության արդյունքում
ԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրաԿԸՀ նախագահ. Հոսանքազրկումը որևէ կերպ չի կարող ազդել ո՛չ քվեարկության արդյունքների, ո՛չ էլ դրանց ամփոփման գործընթացի վրա
Քվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է ՍյունիքումՔվեարկության արդյունքներով ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում
ՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդումՀՀ Գլխավոր դատախազություն. Խորհրդարանական ընտրությունների ընթացքում երկրում ստացվել է կամարտահայտման հետ կապված հանցագործությունների մասին ավելի քան 400 հաղորդում
Exit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համարExit polls. Միավորված ընդդիմությունը բոլոր հնարավորություններն ունի իշխանության կուսակցության նկատմամբ հաղթանակ տանելու համար
Քվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերովՔվեարկության արդյունքներով Հայաստանի Քննչական կոմիտեն հարուցել է 59 քրեական վարույթ՝ ենթադրյալ խախտումների փաստերով
«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին«Վարդաշեն» բանտի կալանավորներն ամենաշատ ձայները տվել են «Ուժեղ Հայաստան» դաշինքին
ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%ԿԸՀ. Հայաստանի հերթական խորհրդարանական ընտրություններին մասնակցությունը կազմել է 58,97%
Սամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակՍամվել Կարապետյան. Խորհրդարանական ընտրություններում բացարձակ հաղթանակի հասնելու համար Հանձնաժողովի անդամները չպետք է թույլ տան կեղծիքներ ձայների հաշվարկի ժամանակ
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
ՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան էՀԱԿ. իշխանությունների անխոհեմ պահվածքը ոչ թե ուժի, այլ վախի նշան է
Ընտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտիԸնտրողների բարձր մասնակցությունը իշխանությունների համար վերածվեց ցայտնոտի
Ընդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտինԸնդդիմադիր գործիչ. Հանրային հեռուստաընկերությունը շուրջ 40 րոպե քարոզչություն է իրականացրել «Քաղաքացիական պայմանագրի» օգտին
Ժամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է  Սյունիքում և ՏավուշումԺամը 17.00-ի դրությամբ Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ամենաբարձր մասնակցությունը գրանցվել է Սյունիքում և Տավուշում
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
ՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանըՆԳՆ. ընտրատեղամասերում տեղադրված ռումբերի մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը
Քաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենաՔաղաքական գործիչ․ Ընտրողների բարձր մասնակցության դեպքում ներկայիս իշխանությունը, գործնականում, վերարտադրվելու հնարավորություն չի ունենա
Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի Մարությանը հայտարարել է բոլոր ուժերի հետ համագործակցելու պատրաստակամության մասին՝ Բացի "Քաղաքացիական պայմանագրից" եւ "Հայաստան" դաշինքից
Դատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալԴատախազ․ 282 հաղորդում է ստացվել ընտրական գործընթացներին խոչընդոտող հնարավոր խախտումների վերաբերյալ
ՀԷՑ-ը հաղորդում է «վթարային անջատումների» մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերումՀԷՑ-ը հաղորդում է «վթարային անջատումների» մասին՝ ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում
Քաղաքագետ. ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանըՔաղաքագետ. ընտրողների բավականին բարձր մասնակցությունը վկայում է այն մասին, որ Հայաստանի քաղաքացիներն ակտիվորեն և գիտակցաբար մասնակցում են երկրի ապագայի ձևավորմանը
ՔՊ․ ընդդիմության և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձում են աժիոտաժ ստեղծել ընտրական գործընթացի շուրջՔՊ․ ընդդիմության և ԶԼՄ-ների որոշ ներկայացուցիչներ փորձում են աժիոտաժ ստեղծել ընտրական գործընթացի շուրջ
Սթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջՍթենֆորդի համալսարանի պրոֆեսորը Հայաստանի խորհրդարանի ընթացիկ ընտրությունները որակել է ամենակեղտոտը երկրի պատմության մեջ
Հայաստանի ՆԳՆ-ը և ՄԻՊ գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված զանգերի եւ խախտումների մասինՀայաստանի ՆԳՆ-ը և ՄԻՊ գրասենյակը հաղորդել են խորհրդարանական ընտրությունների ընթացքում ստացված զանգերի եւ խախտումների մասին
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
ՀՀ արդարադատության նախարարություն․ Տնային կալանքի տակ գտնվող ավելի քան 200 մարդ քվեարկել է խորհրդարանական ընտրություններումՀՀ արդարադատության նախարարություն․ Տնային կալանքի տակ գտնվող ավելի քան 200 մարդ քվեարկել է խորհրդարանական ընտրություններում
"Հայաստան" դաշինք․ Արձանագրվել են ընտրատեղամասեր քվեաթերթիկներ մտցնելու և դուրս բերելու դեպքեր
Հայաստանի ԿԸՀ․ Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33,84 %Հայաստանի ԿԸՀ․ Ժամը 14:00-ի դրությամբ մասնակցությունը կազմել է 33,84 %
"Բարգավաճ Հայաստանը"  պարզաբանում է պահանջում ընտրողների թվի վերաբերյալ
Սերժ Սարգսյան. ես քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը կլինեն դատապարտելի, իսկ քաղաքական վարքագիծը ՝ ողջունելիՍերժ Սարգսյան. ես քվեարկել եմ այն Հայաստանի օգտին, որտեղ սուտն ու զրպարտությունը կլինեն դատապարտելի, իսկ քաղաքական վարքագիծը ՝ ողջունելի
Հայաստանի ՆԳՆ․ 53 տեղեկություն է ստացվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ խախտումների մասինՀայաստանի ՆԳՆ․ 53 տեղեկություն է ստացվել խորհրդարանական ընտրությունների ընթացքում ենթադրյալ խախտումների մասին
Ֆրանսիական հետախուզությունն օգնում է Հայաստանի իշխանություններին արգելափակել քննադատությունը համացանցում․ թերթՖրանսիական հետախուզությունն օգնում է Հայաստանի իշխանություններին արգելափակել քննադատությունը համացանցում․ թերթ
Զուրաբյան․ Ընդդիմությանը հաջողվել է հայ ընտրողներին հասցնել, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ ենԶուրաբյան․ Ընդդիմությանը հաջողվել է հայ ընտրողներին հասցնել, որ սրանք Հայաստանի համար ճակատագրական ընտրություններ են
Խորհրդարանի խոսնակ. Խորհրդարանի խոսնակ. "Բացառում եմ հետընտրական գործընթացների զարգացումը, քանի որ 2018 թվականից ընտրություններն ընթանում են արդար և ազատ"
Էդմոն Մարուքյան․ Որևէ քաղաքական ուժ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չի ստանաԷդմոն Մարուքյան․ Որևէ քաղաքական ուժ ընտրություններում բացարձակ մեծամասնություն չի ստանա
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Սամվել Կարապետյան․ Սամվել Կարապետյան․ "Ուժեղ Հայաստան" դաշինքին ընտրություններից հանելու որոշ ուժերի փորձերը այլանդակության հերթական դրսևորումն են
Կարդալ ավելին



Մեկնաբանվողներ
533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով533 ընտրատեղամասերի ձայների հաշվարկով Փաշինյանի կուսակցությունը առաջատարն է 51,13%-ով
Հայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունըՀայաստանում ավարտվեց երկրի հերթական խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը
«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին«Ուժեղ Հայաստան». Վարչական դատարանը դատական ակտեր չի տրամադրում խորհրդարանական ընտրություններում քվեարկել ցանկացող քաղաքացիներին
Ռուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ ՕվերչուկՌուսաստանը փորձում է Հայաստանին հասցնել, որ ԵՄ-ը, գործնականում, արդեն փոխակերպվել է ռազմաքաղաքական դաշինքի․ Օվերչուկ
Հայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունենՀայաստանի ԱԳ նախարար․ Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերություններն առողջացման կարիք ունեն
Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներինՀունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիներին
Ռուսաստանում ակնկալում են Ռուսաստանում ակնկալում են "3+3" հաջորդ հանդիպումն անցկացնել Բաքվում կամ Երևանում
Ռոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունըՌոբերտ Քոչարյան. Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի լրացումներով, որոնցով երաշխավորված կլինի խաղաղությունը
Էդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվիԷդմոն Մարուքյան. 1,7 միլիոն մարդ պետք է գնա ընտրատեղամասեր, այդ դեպքում այս իշխանությունը կջախջախվի
Սամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնիՍամվել Կարապետյան. երկրի իշխանությունները Հայաստանը վերածել են աշխարհաքաղաքական պայքարի կենտրոնի
Փորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասերՓորձագետ. Փաշինյանի վերջը կգա, եթե ընտրողների մեծամասնությունը գնա ընտրատեղամասեր
Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»Օվերչուկը Հայաստանին կոչ է արել կողմնորոշվել, թե «ինչ մուրաբա է եփելու»
Ռուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուցՌուսաստանում կրկին զգուշացրել են Հայաստանին ուկրաինական ուղով գնալուց
Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»Քոչարյան. «Մենք ընտրություններին գնում ենք ոչ միայն մեր ձեռքբերումների փորձով, այլև թույլ տրված սխալների գիտակցմամբ»
Եվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատարԵվրոպան համերաշխություն է հայտնում Հայաստանին Ռուսաստանի կողմից սահմանված տնտեսական պատժամիջոցների կապակցությամբ. եվրահանձնակատար