


Արմինֆո. Ձերբակալվել է էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայությանը հաղորդել է նրա եղբայրը՝ Ավետիք Քերոբյանը, նշելով, որ Քերոբյանի տանը խուզարկություն է կատարվել։
Ավետիք Քերոբյանը պնդում է, որ իր եղբոր տան խուզարկությունը որևէ կապ չունի նրա պաշտոնավարման հետ: Այժմ փորձում են պարզել իրավապահ մարմինների գործողությունների շարժառիթները։
Նշենք, որ Քերոբյանը, ով 2024թ. փետրվարի 14-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել, մեղադրվում էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցած չարաշահումների գործով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելու և չարաշահելու համար: Քերոբյանը մի քանի ամիս անցկացրել է տնային կալանքի տակ, սակայն ազատ է արձակվել 2024 թվականի հունիսին։ 2025 թվականի հունվարին Քերոբյանը հայց է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) ՝ վիճարկելու իրեն 4 ամսով տնային կալանքի տակ պահելու Երևանի դատարանի որոշումը։



