


Արմինֆո. Երևանի հանրային սննդի միանգամից երկու օբյեկտներում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հաղորդել է Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայությունը, հրդեհի առաջին օջախը գրանցվել է ժամը 11:08-ին Կոմիտասի փողոցում գտնվող "Երևան Սիթի" սուպերմարկետի հանրային սննդի օբյեկտում: Դեպքի վայր է մեկնել վեց հրշեջ-փրկարարական ջոկատ:
Եվս մեկ հրդեհ է բռնկվել Թումանյան փողոցի հանրային սննդի օբյեկտում, ուր ուղարկվել է հրշեջների 2 մարտական հաշվարկ:



