


Արմինֆո. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանին պարգևատրել է Ալեքսանդր Նևսկու շքանշանով: Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել Կրեմլում նոյեմբերի 4-ին՝ Ժողովրդական միասնության օրը։
Պարգևատրման կադրերը հրապարակել է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը: Պարգեւների են արժանացել նաև ՌԴ-ում այլ դավանանքների ներկայացուցիչներ:



