


Արմինֆո.Երևանի և Անկարայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման գնահատական է տվել՝ նոյեմբերի 4-ին Երեւանում «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովում ՝ պատասխանելով թուրք լրագրողի հարցին:
Փաշինյանը հերթական անգամ նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորումը, դիվանագիտական հարաբերությունների հաստատումը և սահմանի բացումը ժամանակի հարց է: "Խնդիրն այն է, թե որքան արագ ենք մենք անցնելու այդ ճանապարհը", - հավելել է նա:
Փաշինյանը հիշեցրել է, որ վերջին տարիներին Էրդողանի հետ բավականին հաճախ է հանդիպում։ «Ես երկու անգամ այցելել եմ Թուրքիա, այդ թվում՝ աշխատանքային այցով, որը, իմ կարծիքով, բավականին հաջող էր։ Այդ այցի ընթացքում նախագահ Էրդողանին հրավիրել եմ մասնակցելու 2026 թվականի մայիսին Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին: Ճիշտ չի լինի մեկնաբանել այցի հավանականությունը, բայց ես հույս ունեմ, որ հրավերը կընդունվի», - ասել է Փաշինյանը։
Նշենք, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը տեղի կունենա 2026 թվականի մայիսին ՀՀ-ում։



