
Արմինֆո"Ձեր հարցն ինձ բարդ դրության մեջ է դնում", - նոյեմբերի 4-ին «Օրբելի ֆորում 2025. Կառուցելով խաղաղություն և բազմակողմանի համագործակցություն» խորագրով համաժողովի ժամանակ լրագրողին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունն այն մասին, թե "կայսերական քարտեզներում չկա Սևանա լիճ, այլ կա Գյոյչա", և՝ որ ադրբեջանցիները "պետք է այնտեղ վերադառնան ոչ թե տանկերով, այլ մեքենաներով" ։ Այդ առնչությամբ Փաշինյանից հետաքրքրվել են, թե արդյոք Ալիևի այդ հայտարարությունը չի նշանակում հետքայլ խաղաղության գործընթացից։
«Ես ընտրության առջև եմ, նախքան ձեր հարցին պատասխանելը, արդյոք իսկապես ընդգծել, որ Ադրբեջանի նախագահի այդ հայտարարությունը ամբողջական պատկերը չի արտացոլում: Քանի որ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ ցարական Ռուսաստանի քարտեզներում Սևանա լիճ չկա, այլ կա ՝ այլ անվանում», - ասել է Փաշինյանը։
Իրավիճակը, ինչպես պարզաբանել է Փաշինյանը, անհարմար է, քանի որ հարցին պատասխանելու փոխարեն, նախ, պետք է պարզաբանի Ադրբեջանի ղեկավարի խոսքերը։
Ինչ վերաբերում է "վերադարձի" թեմային, ապա, ինչպես նշել է Փաշինյանը, դա շատ վտանգավոր բան է խաղաղության տրամաբանության համար ։ «Ո՞ր պահից, տարվանից է սկսում հաշվարկվել պատմական հայրենիքի ձևավորման ժամկետը: Օրինակ՝ Մ. թ. ա. 70-ականները կարո՞ղ են մեկնակետ լինել, թե՝ ոչ։ Ոմանք ասում են, որ պատմության ամենալեգիտիմ մեկնակետը 1920 թվականի մարտ-նոյեմբեր ժամանակահատվածն է և կարող են հիմնավորել դա։ Մյուս մասն ասում է, որ պետք է 500 տարի հետ գնալ։ Ու՞մ ասածն պատմական ճշմարտություն», - նշել է նա։ Չէ որ՝ նման տրամաբանությամբ շատերը կարող են տարբեր երկրների տարածքային պահանջներ ներկայացնել, հավելել է Փաշինյանը։
"Ադրբեջանում հարցնում են, թե ինչու են Հայաստանի խորհրդարանում կախված Լեռնային Ղարաբաղի դրոշները եւ ասում. "Եթե այդպես է, մենք կասենք "Գյոյչա", - շարունակել է Հայաստանի վարչապետը: Այդ առչնությամբ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել դադարել ապրել անցյալում եւ կենտրոնանալ ներկայի վրա: «Մենք ի վիճակի ենք ստանձնել քաղաքական առաջնորդություն։ Եթե ինչ - որ մեկը հրաժարվում է կամ կհրաժարվի, թող ուղիղ ասի, ակնարկների անհրաժեշտություն չկա», - եզրափակե է նա։
Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ելույթ ունենալով Գիտությունների ակադեմիայում, գիտնականներին հանձնարարել է "հիմնավորել վերադարձի իրավունքը", հայտարարելով, որ դրա համար եկել է "ամենահարմար" պահը, քանի դեռ Ադրբեջանը գտնվում է իր ուժի գագաթնակետին: Բաքվի առաջնորդը, իրեն բնորոշ կերպով «մեկնաբանելով» պատմությունը, կրկին հայտարարել է, թե, իբր, հայերը Ցարական Ռուսաստանի կողմից Ղարաբաղ են տեղափոխվել Իրանից և Անատոլիայից, իսկ Հայաստանի տեղանունների մեծ մասը, ներառյալ Սևանա լիճը (որը նա անվանել է «Գյոյչա»), ունեն «ադրբեջանական ծագում», և որ դա հաստատում են «Ռուսական կայսրության քարտեզները»։
Խոսելով "ադրբեջանցիների վերադարձի" մասին' Ալիեւը կրկնել է իր թեզը, թե դա չպետք է վախեցնի Հայաստանին, քանի որ այն պետք է տեղի ունենա "ավտոմեքենաներով, այլ ոչ թե տանկերով", սակայն ընդգծել է, որ այդ գաղափարի իրականացման հիմնական պատասխանատվությունը ընկնում է պետության վրա: Ադրբեջանի նախագահն ուղղակիորեն կոչ է արել ակադեմիական շրջանակներին ակտիվացնել աշխատանքը, որպեսզի "միջազգային հանրության համար" ադրբեջանցիների վերադարձը Հայաստան լիովին տրամաբանական և արդար հնչի": Այդ պատումն արդեն երկար տարիներ առաջ է մղում Բաքուն "Արևմտյան Ադրբեջանի համայնք" (նախկինում ՝ "Փախստականների միություն") կազմակերպության միջոցով, որը 2022 թվականից զբաղվում է Հայաստանի Հանրապետության տարածք "վերադարձի" օրակարգի առաջմղմամբ։