


Արմինֆո.Հայաստանը մտադիր չէ ձեռք բերել հնդկական Սու-30ՄԿԻ կործանիչներ։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
"Մեր միջև նման պայմանավորվածություն չկա", - ասել է նախարարը՝ ի պատասխան հնդկական HAL ընկերության արտադրության բազմաթիրախային Սու-30ՄԿԻ կործանիչներ ձեռք բերելու հայկական կողմի մտադրության մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը մեկնաբանելու խնդրանքին:
Ավելի վաղ հնդկական լրատվամիջոցները հաղորդել էին, որ Հայաստանն ու Հնդկաստանն ավարտում են հայկական կողմից կործանիչներ ձեռք բերելու շուրջ բանակցությունները: 2,5-3 մլրդ դոլարի գործարքը նախատեսում է Հայաստանին առաջին փուլի շրջանակներում 8-12 Սու-30ՄԿԻ ինքնաթիռների մատակարարում, ինչպես նաև ուղեկցող ուսուցման տրամադրում, ցամաքային աջակցություն և սպառազինության ինտեգրում:



