


Արմինֆո.Թալինի համայնքապետարանն, առանց Արագածոտնի թեմի վարչական խորհրդի հետ խորհրդակցելու, սկսել է աշխատանքներ իրականացնել եկեղեցու բակում։
ՀԱԵ Արագածոտնի թեմի հայտարարության համաձայն, եկեղեցու տարածքի ցանկապատը համայնքապետարանը որոշել է առանց թեմի վարչական խորհրդին տեղյակ պահելու և առանց օրհնություն ստանալու՝ սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժել և նորոգել։ Վաղ առավոտից սկսել են ապամոնտաժման աշխատանքներ։ Եկեղեցին՝ իր ողջ տարածքով, պատկանում է Մայր Աթոռին: Թեմի վարչական խորհուրդը խիստ դատապարտում է այս արհամարհական վերաբերմունքը, թեև միշտ պատրաստ ենք համագործակցելու բոլոր նրանց հետ, ովքեր ձեռք կմեկնեն եկեղեցու շինարարական աշխատանքների իրականացմանը:
Հիշեցնենք, որ առաջիկա կիրակի եկեղեցում ժամերգության է պատրաստվում այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այն կվարի Տ. Թադե քահանա Թահմազյանը:



